Լրահոս
Հասարակական
16:08
11.10.25
3 817

Մանրամասներ՝ Չարենցավանի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքից

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքում գործող Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել և վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:  

Քրեական ու համայնքային ոստիկաններն ու պարեկները եկեղեցու ներսում և դրսում՝ տարբեր հատվածներում, հայտնաբերել են արնանման հետքեր:

Մինչ տեղում աշխատում էին քննիչներն ու քննչական կոմիտեի փորձաքրեագետը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Չարենցավանի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ենթադրյալ կասկածյալին տաք հետքերով հայտնաբերել ու տեղափոխել են ոստիկանության Չարենցավանի բաժին: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժավեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին: 

«Սպանվածի սանիկը օրեր առաջ Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացել էր և այսօր նրա թաղման արարողությունն էր, իսկ կասկածյալը մտնելով եկեղեցի, հենց այնտեղ դանակի մի քանի հարվածներ է հասցնում ավտովթար հետևանքով մահացածի կնքահորը: 

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով իրավապահները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։