Լրահոս
Միջազգային
13:51
05.03.26
73

Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է պատասխանի Իսպանիայի հասցեին ԱՄՆ սպառնալիքներին․ Politico

Img default alt hy

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է «միասնական պատասխան տա» Իսպանիայի հասցեին ԱՄՆ սպառնալիքներին։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ֆրանսիական առաջնորդի շրջապատի աղբյուրին։

Մարտի 4-ին Մակրոնը զանգահարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին՝ քննարկելու ԱՄՆ սպառնալիքները՝ թագավորության հետ առևտրային հարաբերությունները խզելու վերաբերյալ։ «Եվրոպան պետք է միավորվի, Եվրոպան պետք է միաձայն պատասխանի, երբ նրա անդամներից որևէ մեկը ենթարկվում է հարձակումների, այդ թվում՝ առևտրային հարցերով»,- մեջբերում է պարբերականի զրուցակիցը Մակրոնի դիրքորոշումը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Միացյալ Նահանգների մտադրության մասին՝ խզել բոլոր առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Նա հիշեցրել էր Մադրիդի անհամաձայնությունը՝ ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու հարցում։ Ամերիկյան առաջնորդը նաև պնդել էր, որ ԱՄՆ զինվորականները կարող են օգտագործել Իսպանիայում գտնվող բազաները Իրանի դեմ գործողությունների համար՝ չնայած Մադրիդի դժգոհությանը։ Նրա հայտարարությունները հաջորդել էին այն բանին, երբ Իսպանիան անհամաձայնություն էր հայտնել Իրանում Միացյալ Նահանգների և Իսրայելի ռազմական գործողությանը։ Մադրիդը նաև հանդես էր եկել թագավորության տարածքում գտնվող բազաներն այդ նպատակներով օգտագործելու դեմ։

Սանչեսը, ԱՄՆ վարչակազմի ղեկավարի սպառնալիքներից հետո, հայտարարել է, որ Իսպանիան չի դառնա աշխարհի համար բացասական երևույթների մեղսակիցը՝ պարզապես պատասխան միջոցների վախից դրդված։