Լրահոս
Հասարակական
23:56
26.02.26
1 589

Մահացած զինծառայողի ծնողներն արտերկրում են. մանրամասներ

Img default alt hy

Այսօր հայտնել էինք, որ News.5tv.am-ի տեղեկություններով, Գեղարքունիքի մարզի N զորամասում զինվոր է մահացել՝ հրազենի գործածման հետևանքով։

Ավելի ուշ ՊՆ-ն հաստատեց՝ Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։

Նշված դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած զինվորի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։