Լրահոս
Հասարակական
10:30
11.10.25
1 429

Կրակոցներ՝ Աբովյանում. կան վիրավորներ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչերուկում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը:  

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերների կողմից պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է: 

Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: 

Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է տսացվում ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

«Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է:  

Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: 

Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է: 

Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ:
 
Պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտեով բնակիչների անդորրը, վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:  

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ. Չալաբյանի որոշմանբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հանցգործությունը կարելի է ասել բացահայտել են և հայտնաբերել նաև հանցագործության գործիք ատրճանակը: 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում: