Լրահոս
Միջազգային
19:01
04.03.26
88

Կրակի ծոցը. աշխարհի նավթին ու գազին իրանական հարվածներից Ռուսաստանը կշահի՞

Թեհրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի վրա՝ առնվազն տասը լցանավ գրոհելով: «Եվ ցանկացած նավ, որը կփորձի անցնել նեղուցով, կխոցվի հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով»,- հայտարարել է Թեհրանը: Պարսից ծոցի երկրներում նավթավերամշակման գործարանների թիրախավորումը նավթային ճգնաժամի հնարավորություն է ստեղծում, ինչի նշաններն արդեն նկատում են էներգետիկ փորձագետները: Գնաճի աննախադեպ տեմպեր են արձանագրվում: Եվրոպայում հում նավթի գինը բարձրացել է՝ 60-ից դառնալով 78 դոլար: 45-ից 50 տոկոսով աճել է հեղուկացված գազի գինը: