Լրահոս
Հասարակական
19:49
27.02.26
133

Կրակել է ծառայակցի վրա՝ չդիմանալո՞վ կտտանքներին. երկու ամսում՝ չորս զինծառայող է մահացել Հայաստանում

19-ամյա զինծառայող Նարեկ Հակոբյանին սպանելու կասկածանքով ձերբակալված զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Ըստ մեր տեղեկությունների՝ ձերբակալվածը Նարեկ Հակոբյանի ծառայակիցն է: Զինվորի սպանության հանգամանքների մասին ոչինչ չեն հայտնել պաշտոնական աղբյուրները: «Հայլուրի» տեղեկություններով՝ Նարեկը մահացու հրազենային վնասվածք է ստացել, երբ հայհոյանքի պատճառով վիճաբանություն է սկսվել զինվորների միջև: