Լրահոս
Միջազգային
15:00
05.03.26
74

«Կփոշմանեք»․ Արաղչին արձագանքել է «Դենա» նավի խորտակմանը

Img default alt hy

«Կփոշմանեք»․ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է «Դենա» նավի խորտակմանը։

«ԱՄՆ-ը հերթական ողբերգությունն է հրահրել, այս անգամ՝ ծովում, Իրանի ափերից 2 հազար մղոն հեռավորության վրա։

«Դենա» նավը, որը Հնդկաստանի ռազմածովային ուժերի հյուրն էր և ուներ անձնակազմի գրեթե 130 անդամ, առանց նախազգուշացման ենթարկվել է հարձակման միջազգային ջրերում։

Կտեսնեք՝ ԱՄՆ-ը խորապես կփոշմանի ստեղծված նախադեպի համար»։