Լրահոս
Արցախ
22:27
16.02.20
58

Խաղաղ օրերի զոհերը | Ինչո՞ւ չեն վերադառնում զինվորները

Մինչ ընտրական կրքերի մեջ է ներքաշվում ամբողջ երկիրը բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի մասին լուրերը շատ ցածր են լսվում լրատվական քաղաքական աղմուկի մեջ: Այս տարեսկզբից այսինքն՝ 1.5 ամսում, բանակում խաղաղ պայմաններում, ոչ հակառակորդի կրակոցից զոհվել է 13 զինծառայող: Այս թվերը վախեցնում են հատկապես, երբ հիշում ես Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 10-ի հայտարարությունը, թե 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Մի կողմ թողնենք բանավեճը, ըստ որի կարծես 2013-ին է եղել պատմական մինիմումը,,, Դա չէ կարևորը, այլ այն, որ երևի պետք չէ կես պատերազմ կես խաղաղություն ապրող մեր երկրի ամենազգայուն հարցի շուրջ հաղթական թվաբանություն հյուսել: