Լրահոս
Քաղաքական
19:00
26.02.26
74

Կախարդական չէ կառավարության միջամտությունը. ջրանջատումներ կլինեն, ուսումնասիրություն՝ նույնպես

Ջրային կոմիտեի նախագահն այսօր բացահայտել է, թե ինչ միջամտություն է արել կառավարությունը, որից հետո կասեցվել է մայիսի 1-ից ջրամատակարարումը օրական 17 ժամ դարձնելու՝ «Վեոլիա ջրի» աղմուկ հանած որոշումը: 

Պարզվում է՝ այդ միջամտությունը չի լուծում Երևանի ու մարզային մի քանի համայնքների շուրջօրյա ջրամատակարարման հարցը: 17 ժամի փոխարեն 20-ժամյա ջրամատակարարում ունենալու շուրջ են բանակցելու Հայաստանի իշխանությունն ու «Վեոլիա ջուրը»: