Լրահոս
Միջազգային
16:45
13.10.25
193

Կատաղի բախումներից հետո պայթյունավտանգ հրադադար է Պակիստան-Աֆղանստան սահմանին

Պակիստանը փակել է Աֆղանստանի հետ սահմանը: Շաբաթ երեկոյան տեղի ունեցած կատաղի մարտերից հետո պայթունավտանգ իրավիճակ է այդ երկրների սահմանին: Կողմերը բազմաթիվ զոհերի մասին են հայտնում և սրացման համար իրար մեղադրում: Իսլամաբադը պնդում է, որ Աֆղանստանի տարածքում «Թալիբան»-ի մի քանի հենակետեր է ոչնչացրել: