Լրահոս
Քաղաքական
21:21
08.10.25
209

Կարևոր քննություն՝ խորհրդարանական ընտրություններից առաջ. ինչո՞ւ են խեղաթյուրում Քոչարյանի խոսքը

«Երևում են երկու միավոր, որոնք նորմալ մտնում են խորհրդարան` «Հայաստան» դաշինքը և Սամվել Կարապետյանի ստեղծվելիք ուժը»,- երեկ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի արած այս հայտարարությունից նեղացած քաղաքական միավորներին քաղտեխնոլոգները խորհուրդ են տալիս իրենց տեղը քաղաքական դաշտում ամրապնդելու համար մասնակցել Վաղարշապատի ընտրություններին: Այդ ընտրությունը քննություն է` ըստ Բորիս Մուրազիի: Նոյեմբերի 16-ից հետո պարզ կլինի, թե որ ուժերն են կազմելու ապագա կառավարությունը: Մուրազին համոզված է՝ հաջորդ կառավարությունը կոալիցիոն լինելու: