Լրահոս
Հասարակական
19:13
27.02.26
151

Ջարդուխուրդ եղած մեքենաներ, մահից պրծած օտարերկրացի. Երևանին փոսից հանող չկա՞

Այս օրերին լրանում է հոբելյանական երկրորդ ամիսը, ինչ երևանցիները զիգզագաձև երթևեկության են անցել մայրաքաղաքի հսկա ու արդեն մականուններ ստացած փոսերից խուսափելու համար: Քաղաքում չգիտեն՝ երբ վերջանական լուծում կստանա հարցը, լսել են, որ քաղաքապետարանը փոսալցումներ անում է, միայն թե շատ փողոցներում դրա մասին միայն լսել են: