Լրահոս
Մամուլի տեսություն
09:44
08.10.25
728

Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Փաշինյանը կգնահատի․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի: Սակայն մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նրա դատավճիռը, եւ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Նա դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Ըստ մեղադրանքի, նրա գործողությունների հետեւանքով է Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել են հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ զորամասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Վճռաբեկի որոշումից«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի: Սակայն մի քանի օր առաջ Վճռաբեկ դատարանը անփոփոխ թողեց նրա դատավճիռը, եւ հայտնի դարձավ, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ հետո Ջալալը «նեղ կռուգում» չի թաքցրել իր նեղվածությունը՝ ակնարկելով, որ եթե իր լռությունը չգնահատեցին, ապա թող պատրաստ լինեն` եթե ոչ հրապարակային, ապա արտահոսքերի տեսքով որոշ գաղտնիքների հրապարակմանը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում