Լրահոս
Միջազգային
13:38
05.03.26
316

Իսրայելը Թեհրանում հարվածել է հրթիռների պահեստներին

Img default alt hy

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) զեկուցել է Թեհրանում Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրի հետ կապված թիրախներին հասցված հարվածների շարքի ավարտի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը, հիմնվելով հետախուզական տվյալների վրա, ավարտել են Թեհրանում թիրախներին հասցված հարվածների շարքը: Հարվածների շրջանակում ՑԱԽԱԼ-ը խոցել է հրթիռային համալիրի ենթակառուցվածքներ: Գրոհի ենթարկված թիրախների թվում են՝ ստորգետնյա օբյեկտը, որն իրանական վարչակարգն օգտագործում է բալիստիկ հրթիռների պահպանման համար, և հրթիռների պահեստները, որոնք նախատեսված են ինքնաթիռների դեմ կիրառման համար»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Բացի այդ, գերատեսչությունը հավելել է, որ «ՑԱԽԱԼ-ը հարձակվել է մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների մի քանի արձակման կայանքների վրա»:

Տեսանյութը՝ այստեղ։