Լրահոս
Տարածաշրջան
22:49
28.02.26
567

Իսրայելը պատրաստվում է հարվածել Սպահանին

Img default alt hy

Իսրայելը պատրաստվում է հարվածել Սպահանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Իսրայելցի զինվորականները շտապ նախազգուշացում են տարածել Սպահանի Ջեյ արդյունաբերական գոտու և նրա շրջակայքի բնակիչների համար՝ հայտարարելով, որ շուտով հարված կհասցնեն այդ տարածքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին:

Իսրայելական զինվորականների պարսկերեն լեզվով X-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ կհարվածեն գոտում գտնվող ռազմական թիրախներին և կոչ են անում քաղաքացիներին անմիջապես լքել տարածքը։

Նրանք նաև կոչ են արել մոտակա գյուղի բնակիչներին մնալ իրենց տներում մինչև առավոտ և խորհուրդ են տվել մարդկանց չմոտենալ արդյունաբերական գոտուն հարվածից հետո՝ իրենց անվտանգության համար։