Լրահոս
Միջազգային
09:21
02.03.26
363

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբnլլահի» օբյեկտներին

Img default alt hy

Իսրայելական կործանիչները սկսել են հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին՝ ի պատասխան հրեական պետության հրետակոծության: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակն իր տելեգրամյան ալիքում:

Թել Ավիվում հայտարարել են, որ «Հեզբոլլահը» գործում է Իրանի անունից՝ կրակ բացելով Իսրայելի տարածքի և քաղաքացիական բնակչության ուղղությամբ:

««Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը կործանում է բերում Լիբանան պետությանը, և Իսրայելի պաշտպանության բանակը վճռականորեն կարձագանքի նման գործողություններին»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ:

Իսրայելական զորքերը թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում գտնվող «Հեզբոլլահի» հրամանատարներին և օբյեկտներին: Բացի այդ, հարվածների ևս մեկ շարք է հասցվել Լիբանանի հարավին: Գործողության մանրամասները դեռևս չեն բացահայտվում: