Լրահոս
Միջազգային
13:29
02.03.26
85

Իսրայելն առաջին անգամ թիրախավորել է Թեհրանի կենտրոնը. զոհեր՝ հիվանդանոցում, պայթյուններ՝ քաղաքներում

Իրան-Իսրայել-ԱՄՆ հակամարտությունն ավելի է թեժացել: Իրանի գերագույն գլխավոր առաջնորդ Ալի Խամենեիի և, ըստ ամերիկյան կողմի, մոտ 5 տասնյակ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո, Թեհրանը հարվածներ է հասցրել Իսրայելի և տարածաշրջանի 27 ամերիկյան ռազմական բազաների, ինչպես նաև Դուբայում, Քաթարում ու Բահրեյնում գտնվող ռազմական օբյեկտներին: Գիշերվանից պայթյուններ են հնչում Թեհրանում, Սպահանում, Յազդում: Իրանը հայտարարել է Թել Ավիվի, Հայֆայի և Արևելյան Արևելյան Երուսաղեմի ուղղությամբ նոր հարվածների մասին: Կողմերը մեծ թվով զոհերի և վիրավորների մասին են հայտնում: Իրանում համազգային սուգ է: