-
Հասարակական
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
23:1211.07.26 -
Տարածաշրջան
Վրեժի պահանջն ավելի բարձր է հնչում Իրանում. ո՞վ է վերահսկելու Հորմուզի նեղուցը
22:5211.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
22:1411.07.26 -
Միջազգային
Վտանգավոր սցենար է առաջարկում Եվրոպան. ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե հրաժարվի ռուսական գազից
21:4911.07.26 -
Հասարակական
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
21:2711.07.26 -
Հասարակական
18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր
20:4611.07.26 -
Միջազգային
Թուրքիան վաճառե՞լ է ռուսական ՀՕՊ համակարգերը ԱՄՆ-ից կործանիչներ ստանալու համար. Կրեմլի արձագանքը
20:1711.07.26 -
Հասարակական
Տվե՛ք մեր աշխատանքը. փողոց են դուրս եկել Ծառուկյանի ընկերությունների աշխատողներն ու հաճախորդները
19:4611.07.26 -
Հասարակական
Գետնով տալ չեն ուզում Հայաստանի դրոշը մարզիկները. կապարակնքված Օլիմպավանի բացումն են պահանջում
19:1111.07.26 -
Հասարակական
«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում
16:1911.07.26 -
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26
Իշխանությունը խրախուսու՞մ է վենդետան. Նարեկ Օհանյանին հերոսացնելու «օպերացիան» սկսված է․ News.am
News.am-ը գրում է․ Արդեն երկու օր է համացանցում ակտիվորեն տարածվում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի կայքում դեռևս այս տարվա փետրվարի 10-ին հրապարակված մի տեսանյութ, որում Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ սպանությանն օժանդակելու համար կալանավորված Նարեկ Օհանյանը պատմում է, թե ինչպես է եղբայրը իր ձեռքերում մահացել: Տխուր երաժշտությամբ ուղեկցվող տեսանյութում ցուցարված են նաև Օհանյանին ձերբակալելու վերաբերյալ կադրեր: Տեսանյութը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է դարձել: Շատերը կարծիք են հայտնել, որ Նարեկ Օհանյանը լուծել է եղբոր վրեժը և պետք է ազատ արձակվի, ոմանք այնքան հեռուն են գնացել, որ երիտասարդին համեմատել են Թեհլերյանի հետ՝ ցիտելով նրա հայտնի «մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ» խոսքերը, որոշներն էլ հակադրվելով նշել են, որ համայնքապետի ազգականներն էլ իրենց հերթին պետք է լուծեն Վալոդյա Գրիգորյանի սպանության վրեժը: Տեսանյութը տարածող էջերն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ դրանք իշխանության և Նիկոլ Փաշինյանի պրոպագանդայով են զբաղվում:
Նշենք, որ երբ հայտնի դարձավ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետի սպանության գործով առաջին կասկածյալի ինքնությունը (ավելի ուշ հայտնի դարձավ, որ ևս մեկ անձ է ձերբակալվել, ով խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունները), իրավապահները և իշխանության ներկայացուցիչները շտապեցին հաստատել այն վարկածը, թե կատարվածը վենդետա է: Պաշտոնական հաղորդագրություններով հանդես եկան նախ Քննչական կոմիտեն, ապա լրագրողների հետ զրույցում Մերձավանում կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին խոսեց ՆԳՆ խոսնակը, իսկ վերջում Մերձավանում 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած և ներկայումս դատարանում քննվող սպանության գործի մանրամասները ներկայացրեց գլխավոր դատախազությունը՝ մեղադրյալների խափանման միջոցների հետ կապված պատասխանատվությունը գցելով դատարանների վրա:
Սակայն երեք կառույցներից որևէ մեկը հստակ չտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ նշված այն հարցի պատասխանը, թե «կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին՝ Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել»:
Մասնավորապես ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե Մերձավանում փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո տասնյակից ավելի անգամ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կողմերը հավաքվելու են, պարզեն հարաբերություններ, ինչը կանխվել է, բացի այդ, ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ Նարեկ Օհանյանը եւս եղել է ուշադրության թիրախում: Այսինքն, ՆԳՆ խոսնակի խոսքերից պարզ է դառնում, որ համայնքում իսկապես լարված մթնոլորտ է եղել, և իրավապահների կողմից որոշակի գործողություններ՝ այդ թվում՝ խուզարկություններ, ամեն դեպքում ձեռնարկվել է, սակայն փաստն այն է, որ այդ գործողությունները որևէ արդյունք չեն տվել:
Նշենք, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների մի ողջ գործիքակազմ, այդ թվում՝ արտաքին և ներքին դիտում, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների վերահսկում և այլն, իհարկե, դատախազական պատշաճ հսկողության ներքո:
Սակայն Մերձավանում առկա քրեածին իրավիճակը, Նարեկ Օհանյանի՝ նախկինում արված հայտարարությունները, նրա հոգեբանական ծանր վիճակը, «հաշիվ պահանջելու» նպատակով հավաքվելու վերաբերյալ ահազանգերը բավարար չեն եղել իրավապահների համար, որպեսզի խուզարկություններից զատ այլ, ավելի լուրջ գործողություններ և քայլեր ձեռնարկվեն: Նկատենք, որ երբ հարկ է լինում գաղտնալսել քաղաքական հակառակորդներին կամ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին, իրավապահները շատ արագ են կողմնորոշվում և օրինակ՝ բանտախցում կամ անգամ սուրճի ապարատի ներսում գաղտնալսող սարքեր տեղադրում: Ընդ որում, օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները կարող էին սահմանվել ինչպես ոստիկանությունում, այնպես էլ ԱԱԾ-ում և Քննչական կոմիտեում, եթե, իհարկե Մերձավանում տիրող քրեածին իրավիճակի վերաբերյալ դատախազությունը ժամանակին վերլուծություն աներ, և, ըստ այդմ կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ տար իրավապահներին:
Նշենք, որ օրենսդրությամբ՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում նաև օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում (հանձնարարականներ, ցուցումներ): Նշված լիազորություններն իրականացնելիս դատախազի պահանջով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պարտավոր են նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` իրեն ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը: Սա հերթական քայլերից մեկն էր, որը փաստացի դատախազության կողմից չի իրականացվել, իսկ եթե անգամ իրականացվել է, այդ մասին, թերևս մինչ օրս պաշտոնական պարզաբանում առկա չէ:
Իսկ նախօրեին տարածած հաղորդագրությունում դատախազությունը բավարարվել է տեղեկացնելով, որ Մերձավանում 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործն ամիսներ առաջ է հանձնվել դատարան և որ գործով մեղադրյալների խափանման միջոցների ընտրությունն իրականացրել է դատարանը: Այս հաղորդագրությունում որևէ խոսք չկա նշված հանցագործության կանխման, նախականխման մասին, մինչդեռ, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Հանրապետությունում հանցագործությունների նախականխման, կանխման ամենամեծ լիազորությունն ու գործառույթն ունի գլխավոր դատախազությունը, և հենց գլխավոր դատախազի ցուցումով կամ նախաձեռնությամբ պիտի վերլուծվեր Փարաքարում առկա քրեածին իրավիճակը և ըստ այդմ հանձնարարական տրվեր օպերատիվ հետախուզական մարմիններին՝ գործողություններ ձեռնարկել համայնքի բնակիչների անվտանգությունն ապահովելու և հնարավոր հանցագործությունները կանխելու համար: Ընդ որում, նշված հանձնարարականները կարող էին բխել նաև Փարաքարում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ նախաձեռնված և արդեն իսկ քննվող քրեական վարույթներից, եթե դրանց օրինականության նկատմամբ դատախազությունն իրականացներ պատշաճ հսկողություն՝ չբավարարվելով միայն կալանքի միջնորդություններով:
Համաձայն դատախազության կանոնակարգի՝ դատախազությունն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում հանցավորության վիճակի մասին համալիր վերլուծություն, ապահովում օրինականության և առկա հասարակական հարաբերությունների վիճակի մասին տեղեկության հավաքումը, ամփոփումն ու վերլուծությունը: Ըստ նույն կանոնակարգի՝ դատախազությունը կիրառում է համապատասխան միջոցներ՝ նախապատրաստվող կամ կատարված իրավախախտումների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց, զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների հիման վրա, ինչպես նաև իր գործառույթներն իրականացնելիս իրավախախտումների մասին տվյալներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում: Հիշյալ դրույթը ենթադրում է, որ դատախազությունը պետք է ժամանակին ուսումնասիրեր նաև Նարեկ Օհանյանի՝ «Հայկական ժամանակին» տված աղմկահարույց հարցազրույցը, իսկ այս օրերին նաև ուսումնասիրի այդ տեսանյութի տարածման հարթակները, վերլուծի տեսանյութը շրջանառության մեջ դնելու պատճառները, «հանցագործի հերոսացման» դրդապատճառները՝ կանխելով «վենդետայից ծնվող նոր վենդետան»: Հակառակ դեպքում տպավորություն է, թե իշխանությունները խրախուսում են վենդետան, իսկ հանցագործությունների կանխման գլխավոր գործառույթն ունեցող մարմինը զբաղված է պատասխանատվությունն ուրիշի վրա բարդելու գործով:
Ուշագրավ է նաև այն փաստը, որ երբ ողբերգական դեպքից հետո մեղադրանքներ հնչեցին նաև դատախազության հասցեին, այս կառույցը շտապեց իրար հետևից հաղորդագրություններ տարածել այն մասին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում ի՞նչ է վերադարձվել պետությանը և թե ի՞նչ նոր հայց են ներկայացրել նախկին պաշտոնյաների դեմ: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին գլխավոր դատախազությունը կենտրոնացած է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և քաղաքական գործերով մեղադրանք պաշտպանելու «առաքելության» վրա, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իրականացնում է սոցապնախարարի գործառույթներ՝ շրջելով և լուսանկարվելով խնամքի հաստատություններում: Այս համատեքստում ամենևին էլ զարմանալի չէ երկրում տիրող հանցավորության աճն ու քրեածին իրավիճակը: Իսկ այս դեպքի, ինչպես նաև իրավապահ համակարգում տիրող «բարդակի» պատասխանատուներին այս անգամ էլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ կխնայի՝ աղմկոտ պաշտոնանկությունները թողնելով նախընտրական պայքարի վերջին արարին՝ իր ընտրողների աչքին պարզերես դուրս գալու համար նոր մեղավորներ նշանակելով «ուշացած արրդարադատության և անպատժելիության» համար:
-
10:00
12.07.26
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Վարդավառը
Կարդալ ավելին
-
23:12
11.07.26
Երեւանում հաստաբուն ծառը պոկվել եւ ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է
Կարդալ ավելին
-
22:14
11.07.26
Փաշինյանի «հորս արևին» չի հավատում Հայաստանի քաղաքացին. անձնական տվյալները՝ վտանգի տա՞կ
Կարդալ ավելին
-
21:27
11.07.26
Ցնցումներ՝ ԵՊՀ-ում. աշխատանքից ազատվում են միայն իշխանությանն անցանկալի դասախոսները
Կարդալ ավելին