Լրահոս
Մամուլի տեսություն
12:25
13.10.25
162

Իշխանությունն ամեն բան անում է Սևակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու և վարկաբեկելու համար. Armlur.am

Img default alt hy

Armlur.am-ը գրում է. «Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո առաջիկայում Էջմիածինը կունենա նոր ղեկավար։ Մայիսից այս պաշտոնը թափուր էր։

Նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների համար գլխավոր մրցակիցը համարվում է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Առաջ» աջակենտրոն կուսակցության
«Հաղթանակ» դաշինքի ցանկը գլխավորող Սևակ Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը Էջմիածինում համակիրների մեծ բանակ ունի ու, ըստ իշխանությունների սոցիալական հարցումների, Խաչատրյանը առաջատար դիրքերում է: Մեր աղբյուրները նշում են՝ իշխանությունների թեկնածուն` Արգիշտի Մեխակյանը, ևս մտահոգված է Խաչատրյանի ռեյտինգով:

Հիմա իշխանություններն ամեն բան անում են Սևակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու, նրան ամեն կերպ վարկաբեկելու համար:

Հավելենք, որ Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում արդեն 6 քաղաքական ուժ մասնակցելու հայտ է ներկայացրել»։