Լրահոս
Միջազգային
21:32
02.03.26
133

Իրանը պատրաստվել է երկարատև պատերազմի. ռադիոակտիվ նյութերի արտահոսքի վտանգը մեծ է

Իրանի վրա իսրայելա-ամերիկյան հարձակումներից հետո պայթած տարածաշրջանային պատերազմը շարունակվում է արդեն երեք օր, և լարվածությունը ոչ մի կերպ չի թուլանում: Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, թե ի տարբերություն Միացյալ Նահանգների, Թեհրանը երկարատև պատերազմի է պատրաստվել: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ասել էր, թե ռազմական գործողությունը կտևի մինչև 4 շաբաթ: Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ այս պատերազմը անվերջ չի լինի: