Լրահոս
Տարածաշրջան
19:45
28.02.26
448

Իրանը պաշտպանում է իրեն, և այդ ճանապարհին կարմիր գծեր չկան․ Իսմայիլ Բաղայի

Img default alt hy

Իրանը պաշտպանում է իրեն, և այդ ճանապարհին կարմիր գծեր չկան։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

«Իրանը բոլոր միջոցներով կպատասխանի թշնամու հարձակումներին։

Իրանի հարվածները տարածաշրջանի երկրներում ամերիկյան թիրախներին օրինական են և որևէ կերպ ուղղված չեն այդ երկրների ինքնիշխանության դեմ։

Մենք ստիպված ենք ինքնապաշտպանության նպատակով հարվածներ հասցնել թշնամական հարձակումների աղբյուրներին և պահպանում ենք բարեկամական հարաբերություններ տարածաշրջանի բոլոր երկրների հետ»,-ասել է նա։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ տարածաշրջանի ցանկացած կետ, որը ԱՄՆ-ը օգտագործում է երկրի դեմ ագրեսիայի համար, կդառնա Իրանի զինված ուժերի օրինական թիրախ։

«ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի(Իսրայելի խմբ.) ռազմական ագրեսիան բանակցությունների ընթացքում ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նրանք չեն ճանաչում որևէ օրենք, բացի «ջունգլիների օրենքից»»։