Լրահոս
Միջազգային
16:37
28.02.26
247

Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Img default alt hy

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իրանում ընթացող ռազմական գործողությունների կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և պահպանել միջազգային իրավունքը։

Այս մասին Ֆոն դեր Լայենը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Մենք սերտ շփումներ ենք պահպանում տարածաշրջանի մեր գործընկերների հետ։ Միջուկային անվտանգության ապահովումը և ցանկացած գործողության կանխումը, որը կարող է հանգեցնել լարվածության հետագա սրման կամ խաթարել չտարածման գլոբալ ռեժիմը, խիստ կարևոր նշանակություն ունի: Եվրամիությունը լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան Իրանի արյունարբու ռեժիմի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների և հետևողականորեն առաջ է մղել դիվանագիտական ջանքերը՝ ուղղված միջուկային և բալիստիկ ծրագրերի խնդիրների լուծմանը բանակցությունների միջոցով: ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությամբ մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի տարածաշրջանում ԵՄ քաղաքացիները կարողանան ապավինել մեր համակողմանի աջակցությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և լիովին պահպանել միջազգային իրավունքը»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նա ընդգծել է, որ Եվրոպական հանձնաժողովը վերահաստատում է տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման իր հանձնառությունը։