Լրահոս
Տարածաշրջան
13:08
03.03.26
475

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Img default alt hy

Իրանի հարավում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը (EMSC)։

Երկրաշարժը տեղի է ունեցել 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 211 կմ հարավ-արևելք, որը մոտավորապես 1.25 միլիոն բնակչություն ունեցող քաղաք է։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։