Լրահոս
Հասարակական
12:15
05.03.26
68

Իրանից Հայաստան անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է․ Sputnik Արմենիա

Img default alt hy

Հայ-իրանական սահմանին` Իրանի «Նորդուզ» անցակետով քաղաքացիների անցումը վերականգնվել է։ Այս մասին  Sputnik Արմենիային հայտնել են Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունից։

Մարտի 4-ին ժամը 04:00-ից ժամանակավորապես դադարեցվել էր քաղաքացիների անցումը հայ-իրանական սահմանով՝ իրանական կողմում ինտերնետային կապի խափանման պատճառով։

«Խնդիրը լուծված է, քաղաքացիների անցումը վերականգնվել է», – հայտնել են գլխավոր հյուպատոսությունից։

Ներկայումս ձևակերպումն ու գրանցումը որոշ չափով դանդաղ են իրականացվում, քանի որ ինտերնետի խափանման պատճառով գործընթացը կատարվում է ձեռքով։

Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։

Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: