Լրահոս
Միջազգային
22:40
02.03.26
1 300

Իրանի հարվածներն այնքան ուժգին են եղել, որ ամերիկյան ռազմակայանների մի մասը ջնջվել է երկրի երեսից. իրանագետ

Img default alt hy

Իրանագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանում տեղի ունեցող զարգացումների մասին գրել է․

«Բրիտանական «BBC» պետական հեռարձակողին ամենավառ երևակայության դեպքում անգամ դժվար է համարել իրանամետ լրատվամիջոց։ Դրա ռուսերենով ծառայության եթերում ռազմական փորձագետը պնդում է, որ Պարսից ծոցի արաբական միապետությունների տարածքի ամերիկյան ռազմակայաններին հասցված իրանական հարվածները եղել են չափազանց ուժգին, և դրանց մի մասը, դատելով արբանյակային լուսանկարներից, գործնականում «ջնջվել» են երկրի երեսից։

Ըստ ռուս ռազմական փորձագետների՝ Կատարում խոցված հեռահար գործողության ռադարը ևս չափազանց կարևոր հանգույց է եղել ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համաշխարհային համակարգում, և Իրանն առաջին երկիրն է, որ կարողացել է թիրախավորել նման կարևոր և թանկարժեք հանգույց»։