Լրահոս
Տարածաշրջան
22:15
08.10.25
330

Իրանցի կանանց պատմական հաղթանակը. հիջաբի օրենքը կասեցվում է

Հիջաբների դեմ իրանցի կանանց պայքարը վճռորոշ փուլ է մտնում: Նրանք կարծես թե մոտ են պատմական հաղթանակին: Դեռ օրենք չի ընդունվել, բայց կանանց արդեն չեն պատժում գլուխը բաց քայլելու համար: Նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Մոհամմադ Ռեզա Բահանորիի խոսքով՝ այդպիսի որոշում է ընդունել Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը: Իրանագետների կարծիքով՝ իշխանությունը փափուկ ուժ է կիրառում անվտանգային սպառնալիքների պայմաններում երկրում հնարավոր բողոքի ալիքը զսպելու համար: