Լրահոս
Միջազգային
19:31
04.03.26
144

Իրանական հրթիռ՝ Թուրքիայի ուղղությամբ. պատերազմի տարածումը դառնում է անխուսափելի՞

Իրան-Իսրայել-ԱՄՆ համակարտությունը նոր երանգներ է ստանում: Իրանական մի հրթիռ է խոցվել թուրքական երկնքում: Ըստ այդ երկրի պաշտպանության նախարարության՝ Իրանից արձակված հրթիռը Իրաքի և Սիրիայի օդային տարածքը հատելուց հետո շարժվել է դեպի Թուրքիա, ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին ոչնչացրել են հրթիռը: ՆԱՏՕ-ն դա անվանել է հարձակում Թուրքիայի վրա: Արդյո՞ք հրթիռը թիրախավորել է Թուրքիայի՝ Ինջիրլիքում գտնվող ամերիկյան ռազմաբազան, չեն հայտնում պաշտոնական աղբյուրները: Հրթիռի խոցումից հետո զրուցել են Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարները: Ֆիդանը հորդորել է իրանցի գործընկերջը չանել քայլեր, որոնք կարող են ընդլայնել հակամարտությունը: