Լրահոս
Իրավական
20:53
26.02.26
575

Ինձ վրա մահափորձ կատարած անձը ճանաչվել է մեղավոր․ արդյունքում ազատազրկման չի ենթարկվում․ Չախոյան

Img default alt hy

Դատավոր Արման Հովհաննիսյանի կողմից ինձ վրա դանակով մահափորձ կատարած անձը ճանաչվել է մեղավոր, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ 1 տարի 6 ամիս ժամկետով ազատության սահմանափակում։ Այս մասին հայտնում է բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Այսինքն՝ մարդը գիշերով երեք հոգով գա, դանակով հարձակվի, խփի, ու արդյունքում ազատազրկման չի ենթարկվում:

Ինձ համար կանխատեսելի էր, որ նա չի դատապարտվելու, ինչի մասին բազմիցս հրապարակային հայտարարել էի»։