-
Հասարակական
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը 500 մլն դրամ գրանտ է հատկացրել
14:3011.07.26 -
Հասարակական
Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
14:1111.07.26 -
Հասարակական
Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային
13:4911.07.26 -
Հասարակական
Արտոնություններ ստացած կազմակերպությունն ու խոշոր հարկատուն փոխացումներ են արել Աննա Հակոբյանի հիմնադրամին
13:1011.07.26 -
Հասարակական
Ինչո՞ւ ես չպետք է գամ մարզվելու. «Մուլտի վելնեսի» մարզվողները վրդովված են
12:5911.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ողբերգություն՝ Տավուշում. 19-ամյա զինծառայողի մարմին են հանել գետից
12:3011.07.26 -
Հասարակական
Մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների վարկանիշը. Ծառուկյանի աջակից
12:1911.07.26 -
Հասարակական
Էմիրություններից Ծառուկյանի գործընկերները զորակցում են նրան. «Եվրոմոթորսի» տնօրեն
12:0411.07.26 -
Հասարակական
Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
11:0011.07.26 -
Մամուլի տեսություն
Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
10:1311.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»
10:0211.07.26 -
Մամուլի տեսություն
Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»
09:5311.07.26 -
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26 -
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով
11:1909.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. ԵԽ պատգամավորները պահանջում են հետաքննել ՖԻՖԱ-ի նախագահի գործողությունները
11:0009.07.26 -
Քաղաքական
«Իմ խիղճը հանգիստ է». Գագիկ Ծառուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
10:4509.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով
10:3309.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին
10:2309.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածների մասին
10:1909.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:4209.07.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
09:3809.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»
09:3409.07.26 -
Մամուլի տեսություն
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»
09:2509.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:2009.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»
09:1509.07.26
Ինչպես Tashir Arena-ն դարձավ գլոբալ տեխնոլոգիական բեմահարթակ. Տաթևիկ Կարապետյանի հարցազրույցը
«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը պատմում է, թե ինչն է նրան ոգեշնչել այսքան հավակնոտ նախագծի ստեղծմանը, ինչու են ոլորտի համաշխարհային առաջատարները նորաբաց արենան անվանում աշխարհի լավագույններից մեկը, և ինչպես են վերջին տարիների կյանքի փորձությունները ձևավորել նրա յուրահատուկ մոտեցումը բիզնեսի ու կյանքի նկատմամբ։
Վերջերս Դուք հանդիսատեսին ներկայացրեցիք նոր նախագիծ՝ Tashir Arena-ն։ Ինչո՞վ է այն սկզբունքորեն տարբերվելու Երևանի կրկեսից։
Երևանի կրկեսը քաղաքանբակների սիրելի վայրն էր, բայց այն նախագծվել էր այլ տեխնոլոգիական դարում, և դրա արդիականացումն արդեն մեր պահանջներին համապատասխան՝ անհնար էր թվում։ Նույնն է, ինչ փորձել հրթիռ արձակել գրամեքենայից։ Տեխնոլոգիաները հապաղումներ չեն հանդուժում, ուստի հայրս որոշեց, որ պետք է ամբողջությամբ նոր շենք կառուցենք՝ զրոյից։ Պետք է ասեմ, որ նա երբեք չի զիջում, երբ խոսքը որակի մասին է, և այս դեպքում նույնպես չզիջեց։ Arena-ն ստեղծվել է որպես տարածք առանց սահմանների․ լույս, ձայն, մուլտիմեդիա՝ ամեն ինչ աշխարհի լավագույն ստանդարտներով և առաջին անգամ Հայաստանում։ Սա բեմ է, որտեղ հնարավոր է այն, ինչ նախկինում աներեւակայելի էր թվում։ Ապագան արդեն այստեղ է, այս դահլիճում, և դա պարզապես գեղեցիկ փոխաբերություն չէ։
Ձեր նախորդ հարցազրույցում Դուք նշել էիք, որ ցանկանում էիք համաշխարհային ստանդարտներին համապատասխան միջավայր ստեղծել, բայց միաժամանակ «չկորցնել հին կրկեսի ոգին»։ Որքանո՞վ դա հաջողվեց։
Կրկեսը պատերի մեջ չի ապրում։ Այն ոչ թե շենք է, այլ էմոցիա։ Դրա ոգին մանկական ծիծաղի, հանդիսատեսի աչքերի, ծափահարությունների եւ լռության մեջ է, երբ դահլիճը շունչը պահած սպասում է հնարքին։ Եթե խոսենք հենց շենքի մասին, այն կառուցվել էր գրեթե 100 տարի առաջ՝ 1930-ականներին, այնուհետեւ վերակառուցվել՝ 1962-ին։ Անցած 50 տարիների ընթացքում աշխարհը մտել է բոլորովին նոր տեխնոլոգիական դարաշրջան, եւ հին տարածքում ժամանակակից գաղափարներ իրականացնելն անհնար կլիներ։ Երբ մենք ձեռք բերեցինք շենքը, այն արդեն վթարային էր։ Բոլոր մասնագետները համակարծիք էին, որ ժամանակակից ստանդարտներով վերակառուցումը հնարավոր չէ։ Այդ պատճառով էլ ստեղծվեց նոր նախագիծը։ Բացի դրանից, փոխվել է նաև համաշխարհային կրկեսային արվեստը․ եթե նախկինում այն միայն հնարքների, ծաղրածուների ու կենդանիների մասին էր, ապա այսօր կրկեսը լիարժեք տեխնոլոգիական ներկայացում է՝ էֆեկտներով լի շոու, որտեղ միավորվում են ակրոբատիկան, խորեոգրաֆիան, մուլտիմեդիան, լուսաձայնային լուծումները։ 60-ականներին այս ամենը անհնար էր թվում։
Նման մակարդակի ժամանակակից շոու ստեղծելը հսկայական ջանքեր ու փորձ է պահանջում։ Ինչպե՞ս հաջողվեց իրականացնել այդ գաղափարը և որքա՞ն ժամանակ պահանջվեց կյանքի կոչելու բոլոր մտքերը։
Եթե խոսենք շոուի մասին, այն ստեղծվում էր մոտ երկուսուկես տարի։ Դա շատ հագեցած ուղի էր՝ միջազգային թիմի մասնակցությամբ, որտեղ յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր տարր հասցվում էր կատարելության։ Մենք աշխատում էինք լիարժեք նվիրումով՝ գիտակցելով, որ ստեղծում ենք ոչ թե պարզապես օբյեկտ, այլ նոր խորհրդանիշ։ Բայց Tashir Arena-ի և նրա պրեմիերային Eternia շոուի ստեղծման ճանապարհը սկսվել էր շատ ավելի վաղ՝ այն պահից, երբ փնտրում էինք ձև, որով արվեստն ու տեխնոլոգիան կարող էին խոսել նույն լեզվով։ Այդ փորձը մենք ստացանք Luminar նախագծում, որը բացեցինք 2023 թվականին։ Այն իմերսիվ արվեստի տարածք է, որտեղ միավորվում են ինտերակտիվը, ժամանակակից տեսաձայնային թվային տեխնոլոգիաները, իսկ գործողության գլխավոր դերակատարը դառնում է հենց հանդիսատեսը։ Մենք ստեղծեցինք հարմարվող միջավայր, որն իրական ժամանակում արձագանքում է հանդիսատեսի գործողություններին, և նա այլևս պարզապես դիտող չէ, այլ համահեղինակ։
Այս նախագիծը մենք իրականացրեցինք ինտերակտիվ մեդիա ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների հետ, և հենց այդ փորձը ինձ համար վճռական դարձավ։ Այդ ժամանակ էլ նպատակ դրեցի կիրառելու այդ գիտելիքները Հայաստանում, որպեսզի մեր հանդիսատեսի համար ստեղծեմ այնպիսի միջավայր, որտեղ ծնվում են անկեղծ ու ուժեղ հույզեր։
Luminar-ը ցույց տվեց, թե որքան հզոր կարող է լինել ինտերակտիվի ու պրոյեկցիոն տեխնոլոգիկաների համադրությունը, երբ հանդիսատեսը լիովին ընկղմվում է գործողության մեջ։ Հուսով եմ, որ հաջորդ իմերսիվ կենտրոնը կբացենք Հայաստանում։
Ինչպե՞ս է Eternia շոուն արտացոլում կրկեսի, թատրոնի ու խորեոգրաֆիայի սինթեզը, և ինչպես է դա կապված Tashir Arena-ի ճարտարապետական առանձնահատկությունների հետ։
Ամբողջ աշխարհում կրկեսի շենքերը կառուցվում են հին հունական արենայի սկզբունքով, որտեղ նախապես դրված է հանդիսատեսին ամբողջությամբ ներգրավելու գաղափարը՝ 360 աստիճանի ձեւաչափով։ Ճարտարապետության առումով Tashir Arena-ն ևս պահպանում է այդ շարունակականությունը․ շենքը մնացել է կլոր, գմբեթավոր, ինչպես ընդունված է արենայի դեպքում։ Եթե խոսենք գմբեթաձև կառուցվածքի մասին, ապա բարձրության ավելացման ու առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ, այն հնարավորություն է տալիս իրականացնել ամենահամարձակ օդային ու բարդ ակրոբատիկ հնարքները։
Բայց ամենակարևորը ներսում է։ Ներքին միջավայրը, դրա բովանդակութունը ու նորարարական լուծումները յուրահատուկ մթնոլորտ եւ կենդանի տպավորությունների կախարդանք են ստեղծում։ Արենայի բազմաֆունկցիոնալությունը ապահովվում է փոխակերպվող բեմահարթակով։ Այս ինժեներական եւ տեխնիկական շատ բարդ կառույցը թույլ է տալիս ճկունությամբ հարմարեցնել արենայի կոնֆիգուրացիան ցանկացած բեմադրիչի ստեղծագործական մտահղացմանը՝ յուրաքանչյուր նախագծի համար ձեւավորելով յուրահատուկ բեմական կոմպոզիցիա։
Ձեր գործընկերները հաճախ նշել են, որ Tashir Arena-ի ստեղծման ժամանակ ուղենիշ են եղել միջազգային ստանդարտները։ Կարո՞ղ եք պատմել, թե ինչպես է դա արտահայտվել գործնականում։ Ովքե՞ր էին ձեր խորհրդատուներն այդ ճանապարհին, և արդյո՞ք նախագծի իրականացման համար ներգրավված են եղել օտարերկրյա փորձագետներ։
Երբ մենք խոսում ենք տեխնոլոգիաների մասին, կարևոր է հասկանալ, որ Tashir Arena-ն պարզապես ժամանակակից համալիր չէ, այլ ամբողջական էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր դետալ մտածված է և հասցված է կատարելության։ Այն ընկերությունների և մասնագետների ցանկը, որոնց հետ մենք աշխատել ենք, շատ ընդարձակ է․համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի առաջատարներն են, նրանք, ովքեր ձևավորում են ապագայի ստանդարտները։ Բոլոր հիմնական էլեմենտները՝ լույսը, ձայնը, մուլտիմեդիան, բեմը, կոլոսնիկային համակարգը (խմբ. կոլոսնիկային համակարգը ամբողջ ճաղավանդակային կառույցն է, որի միջոցով հնարավոր է. ամրացնել և բարձրացնել-իջեցնել դեկորացիաներ, կախել լուսավորության և ձայնի սարքավորումներ, օգտագործել հատուկ էֆեկտների համար տեխնիկական սարքեր)։
Մենք համագործակցել ենք մասնագետների հետ, որոնք աշխատում են աշխարհի ամենամեծ բեմերում՝ Լաս Վեգասից մինչև Տոկիո։ Մի օրինակ բերեմ․ երաժշտության և աուդիո էֆեկտների ուղղությամբ խորհրդատվություն է տրամադրել Հանս Ցիմմերի ձայնային ռեժիսորը՝ մարդ, ով գիտի, թե ինչպես ձայնը հասցնել մինչև հանդիսատեսի յուրաքանչյուր մասնիկը՝ դահլիճի ցանկացած կետում։ Ինժեներական և մուլտիմեդիա լուծումների համար մենք հրավիրել ենք Եվրոպայի և Արևմուտքի առաջատար ընկերություններին։ Tashir Arena-ի նախագծման վրա աշխատած արդյունաբերական համաշխարհային խաղացողների վկայությամբ (օրինակ Panasonic-ի) մեզ հաջողվել է ստեղծել այս պահին աշխարհի լավագույն մուլտիմեդիական ինստալյացիաներից մեկը։ Սա անչափ արժեքավոր է, և մեզ համար բարձր նշաձող է հետագա զարգացման համար։ Բայց մեզ համար տեխնոլոգիաները ոչ ցուցադրության համար են և ոչ էլ ինքնանպատակ են։ Դրանք մի մարդուց մյուսին, արիտիստից հանդիսատեցին հույզեր փոխանցելու գործիքներ են, որպեսզի տեղի ունենա այն իսկական հրաշքը, որը միավորում է սրտերը։
Ի՞նչ մշակութային և կրթական նախաձեռնություններ է նախատեսվում իրականացնել Tashir Arena-ում՝ լայն շրջանակների ներգրավման համար։
Մենք ցանկանում ենք, որ Tashir Arena-ն ոչ միայն տեսարանների վայր դառնա, այլև կրթական առաքելություն միավորի՝ ստեղծելով եզակի միջավայր նոր սերնդի կրկեսի արտիստների զարգացման համար։ Այդ նպատակով մենք համագործակցում ենք Հայաստանի կրկեսային դպրոցների հետ, որտեղ դաստիարակվում են երիտասարդ արտիստներ՝ Tashir Arena-ի ապագան։ Շատ կարևոր է դաստիարակել արտիստների նոր սերունդ, նրանց փոխանցել փորձը և ձևավորել ապագա վարպետներին։ Այս բեմը ստեղծվել է նրանց համար․ նրանք այժմ ունեն մի վայր, որտեղ կձգտեն հանդես գալ, կկարողանան զարգացնել իրենց հմտություններն ու տաղանդը՝ ամենաբարձր մակարդակով։ Բացի այդ, այստեղ հանդես կգան միջազգային խմբեր, կրկեսի համաշխարհային աստղեր, և մեր կրկեսային դպրոցների աշակերտների համար այլ երկրների արտիստների հետ շփվելը կլինի հսկայական փորձ և զարգացման խթան․ այստեղ նրանք կկարողանան սովորել, վարպետանալ և աճել մասնագիտական տեսանկյունից։
Արդյո՞ք Tashir Arena-ն ծրագրում է նպաստել հայկական կրկեսային դպրոցի զարգացմանը և աջակցել երիտասարդ արտիստներին և ինչպե՞ս։
Այո, դա մեր հիմնական ուղղություններից մեկն է։ Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ արտիստները զգան՝ իրենց երկրում ունեն համաշխարհային մակարդակի բեմ։ Դրա համար կլինեն կրթաթոշակային ծրագրեր, կրթական նախաձեռնություններ, ռեզիդենցիաներ և համագործակցություններ միջազգային կրկեսային դպրոցների հետ։ Հայկական կրկեսային դպրոցն ունի խորը արմատներ, և մենք ցանկանում ենք նրան նոր շունչ հաղորդել։
Վերջին շրջանում ձեր և ձեր ընտանիքի կյանքում շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Այժմ Դուք մասշտաբային նախագիծ եք իրականացնում։ Ի՞նչ դասեր եք քաղել այդ փորձից և ինչպե՞ս են դրանք ազդում ձեր մոտեցումների վրա աշխատանքում և կյանքում։
Այն պայմաններում, երբ արտաքին աշխարհը առավել անկայուն է դառնում, մենք՝ ինչպես ընտանիքում, այնպես էլ ընկերությունում, հենվում ենք մեր ներքին ողնաշարին՝ հենց այն հենակետին, որը օգնում է պահպանել հավասարակշռությունն ու առաջ շարժվել։ Մեզ համար այդ հենակետը ընտանիքն է, թիմը, նույն մտածելակերպի մարդիկ։ Ճգնաժամային իրավիճակներում ուրիշները բաժանվում են, իսկ մենք՝ միավորվում, որպեսզի արարենք։ Ինչպես ասում է հայրս, հենց դա է իրական ուժը։ Եվ այսօր, համատարած բաժանման դարաշրջանում, այդ ուժը ոչ միայն առավելություն է, այլև մեր ամենակարևոր արժեքը։
Տաթևիկ, ձեր անձնական մասնագիտական ուղին նույնպես սերտորեն կապված է եղել մեծածավալ նախագծերի իրագործման հետ՝ ոչ ամենահեշտ ժամանակներում։ Ի՞նչն է մղում ձեզ ակտիվ գործելուն, ոչ թե սպասելուն։ Որտեղի՞ց է գալիս այդ վստահությունը։
Ստեղծելն ու կառուցելը մեր դիմադրությունն է քաոսին։ Այդպես է եղել բոլոր ժամանակներում՝ ճգնաժամերի, պատերազմների, համաճարակի և այլ ցնցումների ընթացքում։ Մենք միշտ կառուցել ենք, ստեղծել, գործել կրկնակի ուժով և հաճախ՝ հակառակ բոլոր դժվարություններին, գնացել մեր սեփական ճանապարհով։ Եվ, որպես կանոն, այդ ռազմավարությունը հաջողության էր բերում։ Դժվար պահերին մենք միավորվում ենք հանուն արարման․ դա է մեր ուղին, այն մոտեցումը, որը սահմանում է ոչ միայն մեր մտածողությունն ու գործողությունները, այլև ապրելու ձևը։
-
20:10
09.07.26
ՀԱՕԿ-ը զորակցություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին
Կարդալ ավելին
-
18:56
09.07.26
Փաշինյանի սպառնալիքներից հետո «Արարատցեմենտը» նորից աշխատում է
Կարդալ ավելին
-
12:38
09.07.26
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
Կարդալ ավելին
-
22:46
07.07.26
Ավերիչ կարկուտից ու պտտահողմից հրաշքով են փրկվել. ջարդուփշուր են եղել ջերմոցները Արմավիրի մարզում
Կարդալ ավելին