Լրահոս
Քաղաքական
22:16
07.10.25
223

Իմ թիմը մասնակցելու է ընտրություններին, Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի. Ռոբերտ Քոչարյան

 

Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է գիտակցի՝ ընտրություններում ձայների գողությունը բերելու է հեղափոխության: Ինքը, ըստ ամենայնի, գլխավորելու է իր քաղաքական թիմի ընտրական ցուցակը, ինչպես 2021-ին: