Լրահոս
Քաղաքական
17:08
07.10.25
303

«Իմ թիմը մասնակցելու է 2026թ. ընտրություններին». Ռոբերտ Քոչարյան

Img default alt hy

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք երբևէ մտածել է քաղաքականությունից դուրս գալու մասին, նշել է.

«Պատկերացրեք, եթե 2021 թվականին ես էլ չմասնակցեի ընտրություններին։ Ունենք 2018 թվականի դեկտեմբերյան ընտրությունների օրինակը։ Հիշո՞ւմ եք։ Նայեք՝ ինչ արդյունքներ են եղել։ Ավելի լավ խորհրդարան ունեինք, թե՞ ավելի վատ։ Իմ մասնակցության ձայները բավարար էին, չէ՞։ Ոչ, բավարար չեն։ Կուզենայի՞նք, որ ստեղծվեն նոր ուժեր, որոնց հետ համագործակցությունը կբերի իրավիճակի փոփոխություն։ Այո՛, ցանկանում ենք։ Եվ այդ մասին արտահայտվում ենք շատ պարզ ու հասկանալի ձևով։ Ինչ վերաբերում է ինձ՝ իմ թիմը մասնակցելու է», — նշել է Քոչարյանը։

Նրա համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե ՀՀ նախկին նախագահները չպետք է մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Ըստ նրա` եթե կոնկրետ քաղաքական ուժ մտնում է ընտրապայքարի մեջ, ապա այն գլխավորում են տվյալ ուժի առաջնորդները` ՀԱԿ-ի դեպքում` ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀԿ-ի դեպքում` Սերժ Սարգսյանը, և այլն։

Ինչ վերաբերում է իր թիմին, Քոչարյանն ասաց` պարտադիր չէ, որ այն ինքը գլխավորի։

«Եթե մեր թիմի մեջ հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքային հարց չէ, այլ քաղաքական դաշտի, հանրային կարծիքի հետազոտման հարց է»,–նշեց ՀՀ 2-րդ նախագահը։