Լրահոս
Միջազգային
11:09
02.03.26
352

ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ի կորnւստները գնահատել է ավելի քան 500 զnհ և վիրավnր

Img default alt hy

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին հասցված հարվածների հետևանքով ավելի քան 500 ամերիկացի զինվորական է զոհվել և տուժել. հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

«Բահրեյնում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրը ենթարկվել է երկու բալիստիկ հրթիռների հարձակման, մյուս բազաները նույնպես ենթարկվել են մշտական հարձակումների, որոնք այս պահի դրությամբ հանգեցրել են 560 ամերիկացի զինվորականների մահվան և վիրավորման»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակել է Fars գործակալությունը:

Իր հերթին, իրանական Tasnim գործակալությունը հայտնել է ԱՄԷ-ում նստավայրի գնդակոծության ժամանակ Կենտրոնական հետախուզական վարչության վեց բարձրաստիճան սպաների լիկվիդացման մասին:

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ընդունել էր միայն երեք զինվորականի մահը: Եվս հինգը, ինչպես պնդում էին, ստացել էին ծանր վիրավորումներ:

Այնտեղ նաև հերքել էին իրանական հրթիռների՝ «Աբրահամ Լինքոլն» ավիակրին հարվածելու մասին հայտարարությունը՝ նշելով, որ դրանք իբր նույնիսկ չեն մոտեցել նավին: ԻՀՊԿ-ն հայտնել էր դրա ուղղությամբ չորս բալիստիկ հրթիռ արձակելու մասին: