Լրահոս
Հասարակական
21:43
15.10.25
207

Ի՞նչ են գտել քննիչները Արագածոտնի թեմի առաջնորդարանում. երկու տասնյակից ավելի խուզարկություն է եղել

Ի՞նչ է առգրավել Ազգային անվտանգության ծառայությունը՝ ավելի քան 9 ժամ խուզարկելով  Արագածոտնի թեմի առաջնորդարանը: Քննչական կոմիտեի  հրապարակած լուսանկարներում երևում են անձնագրեր, փող, բենզինի կտրոններ, սրբապատկեր։  

Ըստ իրավապաշտպանների՝ սա հերթական քարոզչական հնարքն է՝ ապացուցելու, թե հիմնավոր են մեղադրանքները՝  հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ: