Լրահոս
Հասարակական
09:45
11.10.25
306

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Երևանում հոկտեմբերի 11-ին, 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին և 13-ին սպասվում է անձրև։

​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​​Մարզերում հոկտեմբերի 11-ին, 12-ի գիշերը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 12-ի երեկոյան առանձին շրջաններում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 11-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: