Լրահոս
Հասարակական
10:30
03.03.26
435

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Ուշադրություն

Մարտի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևան քաղաքում՝

Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ին և 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում՝

Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Մարտի 3-ին, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2- 5 մ/վ, մարտի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 3- ի գիշերը կնվազի 4-8 աստիճանով: