Լրահոս
Քաղաքական
13:25
26.02.26
194

Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արել Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, որոնք, ինչպես հայտնի է, Ադրբեջանը մտացածին որակում է իբրեւ «ցեղասպանություն»:

«Այսօր մենք համերաշխ ենք Ադրբեջանի ժողովրդի հետ, որը խորին հարգանքով հիշատակում է 1992 թվականին Խոջալուում զոհվածների հիշատակը», հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, շարունակելով.

«ԱՄՆ դեսպանության անունից մեր ամենաանկեղծ և խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Զոհերի հիշատակը հարգելով՝ մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք մարդկային արժանապատվության պաշտպանության, կարեկցանքի դրսևորման և ապագա սերունդների համար կայուն խաղաղություն կառուցելու կարևորությունը»:

Իհարկե ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը չի պարունակում «ցեղասպանություն» բնորոշում, սակայն շատ կոնկրետ հիշատակում է Խոջալուն եւ հղում անում, թե «համերաշխ» են Ադրբեջանի ժողովրդի հետ: Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե պաշտոնական Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները, որոնք գործնականում այլ բան չէին, քան հենց ներադրբեջանական իշխանության համար պայքարում ռազբորկայի հետեւանքով իրենց իսկ հայրենակիցների սպանություն, ինչպես կարող են վկայել ժամանակի լավատեղյակ մասնակիցները:

Հետաքրքիր է, իսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոնկրետ հիշատակու՞մ է օրինակ ադրբեջանական վայրագությունների դեպքերը՝ դրանց հիշատակի օրերին, ասենք՝ Սումգայիթ, Բաքու: Սա հեգնական հարց չէ, պարզապես ինքս չեմ եղել շատ ուշադիր եւ իսկապես հետաքրքիր է»: