Լրահոս
Քաղաքական
18:26
09.10.25
391

ՀՅԴ-ն «Հաղթանակ» դաշինքով կմասնակցի Վաղարշապատի ավագանու ընտրություններին

Img default alt hy

Տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը  մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեն։

««Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:

Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային  կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ 

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում`

- Էջմիածնի, Ոսկեհատի սիրելի  բնակիչներին`  մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ,

- ընդդիմադիր բոլոր ուժերին` գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար»,-ասված է հայտարարության մեջ։