Լրահոս
Միջազգային
19:15
07.10.25
145

Հռոմի պապը կայցելի Թուրքիա և Լիբանան

Img default alt hy

Հռոմի պապ Լևոն 14-րդն իր պաշտոնավարումից հետո առաջին ուղևորությունը կկատարի Թուրքիա և Լիբանան։

Ինչպես հաղորդում է Vatican News-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի խոսնակ Մատեո Բրունիին Հռոմի պապը Թուրքիայում կլինի նոյեմբերի 27-ից 30-ը, այնուհետև մինչև դեկտեմբերի 2-ը կգտնվի Լիբանանում։

Բրունիի խոսքով՝ Լևոն 14-րդը Թուրքիա և Լիբանան է մեկնում այդ երկրների ղեկավարների և եկեղեցական իշխանությունների հրավերով։

Խոսնակը նշել է, որ Թուրքիա կատարվող ուղևորությունը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ՝ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։ Լիբանան ուղևորության մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։