Լրահոս
Հասարակական
18:20
08.01.26
1 001

Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն այս փնթի կառավարման համար. ավագանու անդամ

Img default alt hy

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր ո՞ր դարում կունենանք և այս տեսարաններից՝ նման ծավալով, զերծ կմնանք։

Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածներն այս փնթի կառավարման համար և բացարձակ կապ չունի տնտեսվարողը պետքե մաքրեր, թե՞ քաղաքապետարանը։ Բոլոր դեպքերի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է և՛ աշխատանքների կազմակերպման, և՛ վերահսկման առումով։

Պաշտոնապես պահանջել եմ մերկասառույցի պատճառով ստացված վնասվածքների դեպքերի թվերը։ Պատասխանը կհանրայնացնեմ»։