Լրահոս
Քաղաքական
15:20
02.10.25
191

Հիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել․ այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք․ Վարդանյանը՝ իշխանությանը

Img default alt hy

«Իշխող ուժի ներկայացուցիներն ասում են, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար նենց պետություն են, ինչպես Վրաստանն ու Իրանը, ոչ մի տարբերություն, ու չեն հասկանում  թե ինչ խնդիր մենք ունենք այստեղ»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա  ընդգծեց, որ Թուրքիան աշխարհի միակ պետությունն է, ով ցեղասպանել է հայ ազգին, չի ընդունում  այդ ցեղասպանությունը, շարունակում է այդ քաղաքականությունը։

«Ադրբեջանն այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է դա։ Այս երկու պետություններն ասում են՝ մենք մի ազգ ենք, երկու պետություն»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորը բացատրեց նաև ինքնիշխանություն ինչ է նշանակում՝ սեփական տարածքի նկատմամբ վերահսկողություն ունենալ։

«Հիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել։ Երևանից գնում ենք հարավ՝ Ռուսաստանի դրոշ, Իրանի դրոշ, Ադրբեջանի դրոշ։ Ինչ ասում եմ՝ Սյունիքում։ Հեսա երևի ԱՄՆ-ի դրոշն էլ կբերեք ու բացականչում եք ինքնիշխանությունից։

Այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք»,- ասաց Վարդանյանը։