Լրահոս
Տնտեսական
22:46
08.10.25
207

Հետքա՞յլ է անում իշխանությունը. եկամուտների պարտադիր հայտարարագրման նոր կարգ կամ սովորական ծուղակ

Վերջին օրերին լուրեր են տարածվում, թե Հայաստանի իշխանությունը հետքայլ է արել հայտարարագրման պարտադրանքից: Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան լայվն է խառնաշփոթ առաջացրել: «Պատժիչ տրամաբանությունից անցնում ենք մոտիվացիոն տրամաբանության»,- հայտարարել էր Թունյանը ու բացատրել, որ ՊԵԿ-ը ձեր փոխարեն կլրացնի ձեր հայտարարագիրը ու տուգանքներ չեն լինի, եթե աշխատավարձն է ձեր եկամուտի միակ աղբյուրը: