Լրահոս
Տնտեսական
10:54
27.03.26
700

Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը

Img default alt hy

Գազատարի 5.5 կիլոմետրանոց հատվածը մի քանի կիլոմետրով կտեղափոխվի և կմիացվի Հայաստանի կողմից կառուցված նոր հատվածին։ Հայտնում է Sputnik Արմենիան։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն։

Վրաստանից եկող գազատարը Հայաստան բնական գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկն է։ Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։