Լրահոս
Քաղաքական
12:02
24.04.26
357

Հայաստանը տարածքային նկրտում չունի տարածաշրջանի որևէ երկրի հանդեպ. Նարեկ Կարապետյան

Img default alt hy

Հայոց ցեղասապանության ճանաչումը և տարածքային նկրտումները տարբեր բաներ են, թող Նիկոլ Փաշինյանը չզուգորդի դրանք, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Մեզ պետք է Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ միավոր է եղել միշտ և Հայաստանի մաս չի կազմել։ Մենք պետք է իրականությանն առերեսվենք ճիշտ. այս պահին դա արցախահայերի՝ իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունքն է»,- ասաց նա։