Լրահոս
Քաղաքական
13:16
11.10.25
763

Հայաստանը դարձնելու ենք ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը․ Սամվել Կարապետյանը՝ ԱԱԾ մեկուսարանից

Img default alt hy

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ավելի քան 110 օր կալանքի տակ գտնվող, նա ուղերձ է հղել ԱԱԾ մեկուսարանից։ 

Նրա ուղերձը շարժման առաջին հաշվետու ժողովին ընթերցեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

««Մեր ձեւով» շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Սա ձեր ձեռքբերումն է եւ բոլորիս ձեռքբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը, գիտեմ, որ իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունի։ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու եւ Հայաստանը դարձնելու ենք ամենաբարեկեցիք ու ամենաերջանիկ երկիրը։ Անելու ենք մեր ձեւով»,– ասվում է Կարապետյանի ուղերձում։