Լրահոս
Քաղաքական
22:32
01.10.25
130

Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Պեկինի միջև արդյունավետ երկխոսությունը

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանը բարձր է գնահատում Երևանի և Պեկինի միջև արդյունավետ երկխոսությունը և ակնկալում է փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ռազմավարական գործընկերության հետագա զարգացում: