Լրահոս
Քաղաքական
16:18
02.03.26
94

Հայաստանի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Img default alt hy

Իմ կարծիքով այս ագրեսիան ու գործողությունները անմիջականորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ անդրադառնալով փորձագետների ու իրանագետների շրջանում առկա մտահոգություններին՝ տարածաշրջանում հնարավոր լարվածության, Հայաստանին սպառնացող վտանգների իրատեսական լինելու մասին հարցին:

«Գործողություների շարունակականությունը տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվի ոչ բարենպաստ պայմաններ: Մեր բարեկամ և հարևան Հայաստանի Հանրապետության անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է, ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը մեզ համար կարմիր գիծ է»,- նշել է նա:

Խալիլ Շիրղոլամին շեշտել է՝ իրենց ցանկությունն է, որ Հայաստանը երբեք որևէ վնաս չկրի միջազգային օրենքները խախտողների գործողությունների հետևանքով: