Լրահոս
Սպորտ
23:45
08.10.25
155

Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսրայելի թիմի հետ

Img default alt hy

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը: Մարիամ Մկրտչյանի և Մարիա Գևորգյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջին խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է Էստոնիային, երկրորդում՝ Ռումինիային, իսկ երրորդում զիջել է Լեհաստանին։

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես 2:2 հաշվով ավարտել է իր հանդիպումը Ռումինիայի հավաքականի հետ:

Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին խաղափուլում հաղթել է Լիտվային, իսկ երկրորդում և երրորդում խաղացել է ոչ-ոքի՝ համապատասխանաբար Խորվաթիայի և Չեխիայի հետ։