Լրահոս
Սպորտ
22:20
11.10.25
332

Հայաստանի հավաքականը պարտվեց Հունգարիային

Img default alt hy

Ֆուտբոլի 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հունգարիա - Հայաստան ֆուտբոլային խաղում Հունգարիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ։

Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Երկրորդ կեսի մեկնարկին`56-րդ րոպեին, Հունգարիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Լուկաշը:

Հայաստանի հավաքականը բաց թողած գոլից հետո առաջ նետվեց խաղը փրկելու համար, սակայն ավելացված ժամանակում բաց թողեց նաև երկրորդ գոլը։ Հունգարիայի կազմում աչքի ընկավ Գուբերը:

Հունգարիա-Հայաստան` 2:0:

3 օրից՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինում կայանալու է Իռլանդիա-Հայաստան խաղը։