Լրահոս
Քաղաքական
19:25
26.02.26
103

Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

Img default alt hy

Հայաստանն ու Լեհաստանը Վարշավայում համաձայնագիր են ստորագրել ռազմատեխնիկական համագործակցության մասին։ 

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանդիպումից հետո։ 

Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, լեհական կողմից՝ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ Կամիշը։