Լրահոս
Կրթություն և գիտություն
10:54
08.01.26
203

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Img default alt hy

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

- Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

- Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»

- Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»

- Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

- Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»

- Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։

Քննական կենտրոնների ցանկը տե՛ս կայքում՝ https://escs.am/am/news/33801: